Ի՞նչ նկատի ունի մարիխուանայի մասին պատրաստված նոր օրենսդրական նախաձեռնությունը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում, թե ինչ նկատի ունի մարիխուանայի կիրառման առնչությամբ պատրաստված նոր սահմանադրական նախաձեռնությունը:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, նախարարության կողմից պատրաստված օրինագծով, մարիխուանայի օգտագործումը ընդգրկվում է խիստ իրավական դաշտ:
Ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի վնասակար ազդեցությունից հանրությանը (հատկապես դեռահասներին) պաշտպանելու համար և բժշկական նպատակով արտահանելու համար կանեփի աճեցման-արտադրման կարգավորման նպատակով պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նշված օրինագիծն այսօր ներկայացվել է կառավարությանը:
Նոր օրինագծի համաձայն, մարիխուանայի օգտագործումը ընդգրկվում է խիստ իրավական դաշտ, մասնավորապես.
• Արգելվում է մարիխուանայի օգտագործումը հանրային վայրերում, հանրային տրանսպորտում, դպրոցների և կրթական հաստատությունների հարակից տարածքում
• Թմրանյութի կիրառման վնասակար ազդեցությունից դեռահասներին պաշտպանելու համար, մարիխուանայի օգտագործումն արգելված կլինի 21 տարին չլրացած անձանց համար
• Դրա հետ մեկտեղ, մինչև 21 տարեկան անձին համոզելը թմրանյութ օգտագործելու առնչությամբ կլինի քրեական հանցանք
• Մարիխուանայի օգտագործումը ծառայողական պարտականությունները կատարելիս արգելված կլինի ինչպես հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր սեկտորում աշխատող անձանց համար
• Մարիխուանայի օգտագործման համար օրինագիծը նկատի ունի քաղաքացիական իրավունքների, այդ թվում որոշ մասնագիտության մարդկանց մասնագիտական գործունեության իրավունքի կասեցում
• Ավելանում է պատժամիջոցը թմրանյութի, այդ թվում մարիխուանայի կիրառման ժողովրդականացման և գովազդելու համար
• Քրեական ձևով պատժելի կլինի տրանսպորտային միջոցի վարումը ցանկացած թմրանյութի, այդ թվում մարիխուանայի կլինիկական ազդեցության ներքո:
Օրինագծով չի փոխվել մարիխուանա ունենալու և իրացնելու նկատմամբ կանոնակարգը, այն մնում է քրեորեն պատժելի:
Ինչ վերաբերում է կանեփի աճեցմանը և արտադրմանը՝ բժշական նպատակով արտահանելու համար, ներքին գործերի նախարարությունը նկատի ունի սահմանադրական դատարանի վերջին ժամանակվա որոշումների ոգեշնչումը: Հաշվի է առնվելու արտասահմանի զարգացած երկրների (Կանադա, Իսրայել, Չեխիա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա և այլն) փորձը, որտեղ բժշկական նպատակներով կանեփի աճեցումը և արտադրումը արտահանման համար թույլատրելի է: