Ուկրաինայում, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու տան դիմաց մոբիլիզացված են հատուկջոկատայիններ: Տեղում են գտնվում նաև Սաակաշվիլու աջակիցները:
Միխեիլ Սաակաշվիլու գտնվելու վայրը այս պահի դրությամբ հայտնի չէ:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այն բանից հետո, երբ նրա տան մոտ հատուկջոկատայիններ են գնացել, նա բարձրացրել է տանիքին և սպառնել ցատկել այնտեղից: Տան տանիքին են բարձրացել նաև փրկարարներ:

