Հյուսիսային Մակեդոնիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել
Հյուսիսային Մակեդոնիայում գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում երկրի ՆԳՆ-ն։
Հրդեհը բռնկվել է Հյուսիսային Մակեդոնիայի արևելյան Կոջանի քաղաքի Pulse գիշերային ակումբում կիրակի վաղ առավոտյան։ Ըստ տեղեկությունների՝ ADN խումբը համերգ էր վարում ակումբում։ Շենքը մի քանի ժամ այրվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ համերգին ներկա է եղել մոտ 1500 մարդ։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը, հավանաբար, առաջացել է պիրոտեխնիկական միջոցների կիրառմամբ։ Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կայծերը հարվածում առաստաղին և ինչպես է կրակը արագորեն տարածվում շենքով մեկ:
Երկրի ՆԳ նախարարը հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ մի քանի մարդ է ձերբակալվել։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Հրստիջան Միցկոսկին նշել է, որ կառավարությունը «լիովին մոբիլիզացված է և կանի ամեն ինչ՝ հետևանքները վերացնելու և այս ողբերգության պատճառները բացահայտելու համար»։