Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը որոշել է բացել օդային տարածքը Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար
Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը որոշել է բացել օդային տարածքը Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար

Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը որոշել է բացել օդային տարածքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։

Ինչպես նշվում է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, որոշումն ընդունվել է Սկոպյեում նախատեսվող ԵԱՀԿ նախարարական հանդիպման վերաբերյալ, որին կմասնակցեն Սերգեյ Լավրովը և ռուսական պատվիրակության այլ անդամներ։

Կառավարությունը պնդում է, որ որոշումը համապատասխանում է ԵՄ կանոնակարգին, որը բացառություն է նախատեսում միջազգային կոնֆերանսների ժամանակ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից։

Լրատվամիջոցների տվյալներով՝ 17 ռուս դիվանագետներ և 24 ռուս լրագրողներ ծրագրում են նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցել Սկոպյեի ԵԱՀԿ նախարարական նիստին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին։

Տեղեկության համար նշենք, որ անցյալ տարի Լեհաստանում կայացել է ԵԱՀԿ նախարարների հանդիպումը, և Վարշավան հրաժարվել է թույլ տալ ՌԴ ԱԳՆ ղեկավարին մուտք գործել երկիր։