Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ավտովթարի հետևանքով զոհվել է 13 մարդ

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ավտովթարի հետևանքով զոհվել է 13 մարդ: Եվս 30-ը ծանր տուժել է:

Միջադեպը տեղի է ունեցել Սկոպյե քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա, արագընթաց ավտոմայրուղու վրա: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

Դեպքի ժամանակ ավտոբուսում գտնվում էր 50 մարդ: Նրանց մեծ մասը Մակեդոնիայի քաղաքացի է, որոնք աշխատում էին ընկերություններից մեկում և աշխատանքից վերադառնում էին տուն:

Տուժածներից չորսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեղի ունեցածի պատճառը դեռևս հայտնի չէ, վարորդին պետք է հարցաքննեն:

Մակեդոնիայի վարչապետը երկրում հայտարարել է սուգ: