Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն այցելում է Իրան
Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն այցելում է Իրան: Պատվիրակությունը գլխավորում է արտաքին տնտեսական կապերի նախարար Յուն Չոն Հոն։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, նման հազվադեպ և բարձր մակարդակի այցը վկայում է երկու երկրի միջև համագործակցության ուժեղացման մասին, որոնք, ինչպես ենթադրվում է, ունեն գաղտնի ռազմական կապեր։
Նույն կազմով Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը վերջերս նաև Մոսկվայում էր։ Միաժամանակ Հարավային Կորեան պնդում է, որ Հյուսիսային Կորեան մինչև 7000 կոնտեյներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմի համար։