«Հյուսիսային հոսք 1» գազատարի շահագործումը վերականգնվել է

10:50, 21.07.2022

«Հյուսիսային հոսք 1» գազատարի շահագործումը վերականգնվել է։ Այս մասին, ըստ «Deutsche Welle»-ի, հայտնել է Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության նախագահ Կլաուս Մյուլլերը։

Նրա խոսքով, գազատարի շահագործումը վերականգնվել է 30 տոկոսով, իսկ բնական գազի մատակարարումը երաշխավորված է առնվազն երկու ժամով։ Սակայն նա հավելեց, որ դժվար թե օրվա ընթացքում ինչ-որ բան փոխվի, և մատակարարումը ընդհատվի։

Ամբողջ Եվրոպա ռուսական բնական գազ մատակարարող գազատարի աշխատանքը դադարեցվել էր հուլիսի 11-ին՝ վթարային պահպանման աշխատանքների պատճառով։

Եվրոպայում մտավախություն ունեին, որ ստեղծված իրավիճակի պայմաններում Ռուսաստանը շանտաժի համար կօգտագործի գազատարի տեխնիկական աշխատանքները և կհետաձգի բնական գազի մատակարարումը։

Նմանատիպ