Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև կայացել են բանակցություններ
Հյուսիսային և Հարավային Կորեայի միջև կայացել են բանակցություններ

Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունները Փանմունջոմ սահմանամերձ գոտում կսկսվեն հունվարի 9-ին տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին:

Այդ մասին հունվարի 8-ին հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը:

Սպասվում է, որ 2012 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին միջկորեական բանակցությունների գլխավոր թեման կդառնա հյուսիսկորեացի մարզիկների հնարավոր մասնակցությունը Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին: