Հյուսիսատլանտյան խորհուրդը աջակցել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելուն

13:26, 26.06.2024
NATO Secretary General Jens Stoltenberg meets with the Prime Minister of the Netherlands, Mark Rutte

NATO Secretary General Jens Stoltenberg meets with the Prime Minister of the Netherlands, Mark Rutte

Հյուսիսատլանտյան խորհուրդը որոշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին։

Ռյուտեն կփոխարինի Ենս Ստոլտենբերգին։

Մարկ Ռյուտեն Նիդեռլանդների վարչապետ է 2010 թվականից։

Ռյուտեն դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ին, երբ ավարտվի Ենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը։

Ենս Ստոլտենբերգը տասը տարի զբաղեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

 

 

Նմանատիպ