Հույս ունենք, որ ուկրաինացի քաղաքական գործիչների նոր սերունդը ի տարբերություն նախորդ իշխանության կլինի ավելի պատասխանատու և ադեկվատ. ՌԴ արտգործնախարարություն
Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ ուկրաինացի քաղաքական գործիչների նոր սերունդը կլինի ավելի պատասխանատու և ադեկվատ, քան նախորդ ռեժիմի ներկայացուցիչները,- այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության կողմից տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում է Ուկրաինայի նոր կառավարության հաստատմանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում նշում են, որ Մոսկվան Ուկրաինայի նոր կառավարությանը կգնահատի գործնական քայլերի համաձայն: