Հույս ունենք, որ համաձայնագիրը կկատարվի ամբողջությամբ, ինչը հնարավորություն կտա մեզ վերադառնանք դահլիճ. Ռոման Գոցիրիձե
Հույս ունենք, որ համաձայնագիրը կկատարվի ամբողջությամբ, ինչը հնարավորություն կտա մեզ վերադառնանք դահլիճ,- այս մասին մից «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո:
Ըստ նրա, երբ պայմանավորվածություն ձեռք բերվի քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, «ազգային շարժումը» կմասնակցի երկրորդ և երրորդ ընթերցմանը:
136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: