Հույս ունեմ, որ ընտրական օրենսդրության համամասնական համակարգին անցնելուց կօգտվեն հասարակությունը, ընդիմությունը, կառավարությունը, որպեսզի Վրաստանում ուժեղանա ժողովրդավարությունը. Կուրտ Վոլքեր

15:39, 09.09.2019

2008 թվականի օգոստոսյան պատերազմը, Ռուսաստանի ներխուժումը և Վրաստանի տարածքների բռնազավթումը չի ավարտվել։ Ագրեսիան այսօր շարունակվում է տարբեր ձևերով, բորդերիզացիայով և նոր տարածքների գրավմամբ, և բնակչության վրա ճնշում գործադրելով,֊ այս մասին Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրեն, Կուրտ Վոլքերը հայտարարել է Թբիլիսիում, տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի  և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Կուրտ Վոլքերի խոսքով, 2019 թվականի Թբիլիսիի միջազգային կոնֆերանսը առանձնահատուկ է մի քանի պատճառով։ Կոնկրետ, սա 5֊րդ կոնֆերանսն է և դրան մասնակցում է սենատոր Ջոն Մաքքեյնի կինը֊ Սինդի Մաքքեյնը։ Նրա խոսքով, այս կոնֆերանսը առանձնահատուկ է նաև նրանով, որ ներկայացվելու է Ջոն Մաքքեյնի վերջին գրքի վրացական տարբերակը։

Հույս ունեմ, որ ընտրական օրենսդրության համամասնական համակարգին անցնելուց կօգտվեն հասարակությունը, ընդիմությունը, կառավարությունը, որպեսզի Վրաստանում ուժեղանա ժողովրդավարությունը

Նմանատիպ