Հուսով եմ, վրաց ժողովուրդը կհարգի այն աշխատանքը, որը ԿԸՀ-ը կատարել է ձվեարկությունը անվտանգ և խաղաղ անցկացնելու համար. Քելի Դեգնան
Հուսով եմ, վրաց ժողովուրդը կհարգի այն աշխատանքը, որը ԿԸՀ-ը կատարել է ձվեարկությունը անվտանգ և խաղաղ անցկացնելու համար. Քելի Դեգնան

Հուսով եմ, վրաց ժողովուրդը կհարգի այն աշխատանքը, որը ԿԸՀ-ը կատարել է ձվեարկությունը անվտանգ և խաղաղ անցկացնելու համար,- այս մասին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը հայտարարել է կենտրոնական հանձնաժողովում, որտեղ հանդիպել է ԿԸՀ-ի նախագահ, Թամար Ժվանիայի հետ:

Քելի Դեգնանը ընտրողներին կոչ է արել մասնակցել ընտրություններին:

«Շնորհավորում եմ. Այս ընտրությունները շատ կարևոր են Վրաստանի համար: Կարևորը մարդկանց համար հանգիստ մթնոլորտն է և ազատ ընտրությունը:

Ես եկել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այսօրվա ընտրությունները կազմակերպվել են այս խմբի կողմից, և նրանք պատասխանատու են ընտրությունները ղեկավարելու համար, ինչը չափազանց կարևոր աշխատանք է: Հուսով եմ, վրաց ժողովուրդը կհարգի այն աշխատանքը, որը ԿԸՀ-ը կատարել է ձվեարկությունը անվտանգ և խաղաղ անցկացնելու համար: «Կովիդ 19»-ի դեմ միջոցների պաշտպանության համար լայնածավալ նախապատրաստություն կա, որպեսզի կարողանաք ապահով քվեարկել:

ԱՄՆ-ի դեսպանատան շուրջ 75 ներկայացուցիչ դիտորդական առաքելություն են իրականացնում երկրի ողջ տարածքում: Բռնության և ահաբեկման դեպքեր չկան: Մեկ անգամ ևս կոչ եմ անում կրեք շնչադիմակ, պաշտպանեք սոցիալական հեռավարություն, գնացեք և կատարեք ձեր ընտրությունը», – հայտարարել է Քելի Դեգնանը: