Հուսով եմ, շուտով կգտնեն նրան, ով վնասել է Գիգի Ուգուլավայի պաստառը. Արչիլ Թալակվաձե
Հուսով եմ, շուտով կգտնեն նրան, ով վնասել է Գիգի Ուգուլավայի պաստառը. Արչիլ Թալակվաձե

Առավոտից եղել եմ բազմաթիվ ընտրատեղամասներում և դեռևս տեսնում եմ միայն կապույտ քարտեր, այնպես որ չեմ կարծում, որ Գիգի Ուգուլավայի խոստացած կարմիր քարտ ցույց տալու համար հիմքեր լինեն,- այսպես է պատասխանել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ Գիգի Ուգուլավայի հայտարարությանը, որտեղ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը նշել է, որ վանեցիների և խոնեցիների իշխանությանն այսօր ցույց են տալու կարմիր քարտ:

Դրա հետ մեկտեղ, Արչիլ Թալավաձեն արձագանքել է Ուգուլայի ընտրական պաստառների վնասման փաստին և հույս հայտնել, որ շուտով կգտնեն նրանց, ով արել է դա:

Գիգի Ուգուլավայի պաստառից կտրել են լուսանկարի գլուխը: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:

54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.

2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: