Հուսով եմ պայմանավորվածություն ձեռք կբերվի և ընդդիմությունը կներգրավվի խորհրդարանական գործընթացում. Արչիլ Թալակվաձե
Հուսով եմ պայմանավորվածություն ձեռք կբերվի և ընդդիմությունը կներգրավվի խորհրդարանական գործընթացում,- այս մասին Եվրախորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
«Ընդդիմության կողմից բարձրացված հարցերը և այդ որոշ խնդիրներ ինքնին պահանջում են ընդդիմության ներգրավումը խորհրդարանական գործընթացին: Ուստի, ելնելով միայն դրանից, ես ասում եմ ձեզ, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, և ես մեծ հույս ունեմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, այս դեպքում ընդդիմությունը, իմ կարծիքով, կներգրավվի խորհրդարանական գործընթացներին: Ըստ էության, համաձայնությունը հենց դրա համար է, որ ընդդիմությունը լինի ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում: Սա հիմք է թողնում լավատեսության համար, ասելու, որ համաձայնությունից հետո մենք կկարողանանք ամբողջությամբ վերադարձնել քաղաքականությունը խորհրդարան», – ասել է Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, ճիշտ կլիներ, որ քաղաքականությունը վերադառնար խորհրդարան, և ընդդիմության կողմից նշված հարցերի ցանկում ներառված են նաև մի քանի հարցեր, որոնք պահանջում են ընդդիմության ներգրավումը խորհրդարանական գործընթացներին: