Հունվարի մեկից անհետաձգելի բժշկական օգնություն է ցուցաբերվել ավելի քան 1 200 000 պացիենտի
Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նախարարության հաշվետվության ներկայացման ժամանակ խոսել է արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոնի գործունեության մասին:
Գերատեսչության ղեկավարի հայտարարությամբ, 2020 թվականը կենտրոնի համար շատ կարևոր և ծանրաբեռնված էր:
«Բնակչության կարիքներին արագ արձագանքելու համար, ամբողջ երկրի տարածքում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում 332 բժշկական անձնակազմ, 1 149 բժիշկ, 1 330 բուժքույր, 1 276 վարորդ և 89 բուժաշխատող: Գյուղի բժշկի ծրագրով բնակչությանը սպասարկում է `1 206 բժիշկ և 1 442 բուժքույր:
Հունվարի 1-ից առ այսօր, անհետաձգելի բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1 200 000 պացիենտ»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: