Հունվարի 3-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ, հայտարարվում են հանգստյան օրեր, վերականգնվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը գործող բոլոր սահմանափակումները
Վրաստանում առկա համաճարակային իրավիճակի հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կայացրել է երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու որոշում:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, հունվարի 3-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ, հայտարարվում են հանգստյան օրեր: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 24-ը գործող բոլոր սահմանափակումները վերականգնվում են, բացի այդ, չեն աշխատում պետական կամ մասնավոր հաստատությունները, բացառությամբ բանկերի և ռազմավարական նշանակության օբյեկտների ու ծառայությունների:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: