Հունվարի 18-ից 20-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, տեղումներ, որոշ վայրերում՝ ուժգին:
Հունվարի 19-ից 20-ը սպասվող տեղումները մեծամասամբ կլինեն ձյան տեսքով, լեռնային վայրերում մառախուղ և ձնաբուք, ծովում՝ 2-3 բալ փոթորիկ, ավտոճանապարհներին՝ մերկասառուց, լեռնային գոտիներում՝ ձնահյուսի վտանգ:
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, հունվարի 19-ից 22-ը գիշերվա ժամերին օդի ջերմաստիճանը կլինի -4, -6 աստիճան: