Հունվար-օգոստոս ամիսներին վրաց բանկային քարտերով արտասահմանում գրանցվել է 1,45 միլիարդ լարիի գործարք
Վրաստանի ազգային բանկի տվյալներով, հունվար-օգոստոս ամիսներին վրաց բանկային քարտերով արտասահմանում գրանցվել է 1,45 միլիարդ լարիի գործարք:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գործարքները կազմել են 1.097 միլիարդ լարի: Հետևաբար, մեկ տարվա աճը կազմել է 32 տոկոս:
Խոսքը վերաբերում է արտասահմանյան բանկոմատների և տերմինալների տվյալնեին, ինչպես նաև ինտերնետ վճարումներին:
Գործողություններն աճել են հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին, երբ դրանք գերազանցել են ամսեկան 200 միլիոն լարին: