Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց հայտարարագրված առևտրի) կազմել է 2 773,5 մլն. դոլլար, ինչը 0,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածից:
Դրանից արտահանումը կազմել է 821,1 մլն. դոլլար (5,3 տոկոսով ավելին), մինչդեռ ներմուծումը կազմել է 1 952,4 մլն. դոլլար (2.4 տոկոս անկում):
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 1 131,4 մլն դոլար և կազմել արտաքին առևտրի շրջանառության 40,8 տոկոսը: