Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց հայտարարագրված արտահանման) կազմել է 1 884,7 մլն դոլլար, ինչը 25,2 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ վիճակագրության ազգային ծառայության, առանց վերաարտահանման (տեղական արտահանում) արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 73,1 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27,6 տոկոսով և կազմել 1 377,6 միլիոն դոլլար:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվար-հունիսին տաս խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներքին արտահանման մեջ կազմել է 79,8 տոկոս: Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերները Չինաստանն են՝ 274.0 մլն դոլլարով, Ռուսաստանը՝ 239,5 մլն դոլլարով և Թուրքիան՝ 155,6 մլն դոլլարով:
2021 թվականի հունվար-հունիս ամիսներին պղնձի հանքաքարերն ու խտանյութերը տեղական արտահանման տասնյակում առաջին տեղն են զբաղեցնում 391.0 մլն դոլլարով, այս ապրանքային խմբի մասնաբաժինը կազմում է ընդհանուր ներքին արտահանման 28,4 տոկոսը: