Հունիսի 3-ից կմեկնարկվեն կանոնավոր չվերթները Քութայիսի-Լիոն քաղաքների միջև

17:02, 06.02.2025

Հունիսի 3-ից կմեկնարկվեն կանոնավոր չվերթեր Քութայիսի-Լիոն և հակառակ ուղությամբ։ Նոր ուղիղ չվերթերը կիրականացվեն Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելի միջազգային օդանավակայանից Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան ՝ շաբաթական երկու անգամ (երեքշաբթի, շաբաթ օրերին):

Ինչպես հայտարարել է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան, նման որոշում է կայացրել Wizz Air-ը՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում բնապահպանական ամենակայուն ավիաընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հետ ինտենսիվ բանակցությունների արդյունքում։

Օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Քարկաշաձեի խոսքով՝ նոր երթուղին կմեծացնի Վրաստանի քաղաքացիների համար ճանապարհորդելու հնարավորությունները և կամրապնդի կապերը Վրաստանի և Ֆրանսիայի միջև։

«Հունիս ամսից Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղեւորներին կառաջարկենք եւս մեկ հաճելի նորույթ։ Լիոնը կլինի երկրորդ ֆրանսիական քաղաքը Փարիզից հետո, որը միացված կլինի Վրաստանին ուղիղ օդային ճանապարհով։ Նոր երթուղին կապահովի հարմարավետ ճանապարհորդություն Քութաիսի և Ֆրանսիայի կարևոր մշակութային և տնտեսական կենտրոններից մեկի միջև, ինչպես նաև հաճելի նորություն կլինի վրացի երկրպագուների համար, ովքեր կկարողանան հեշտությամբ ներկա գտնվել Լիոնի «Օլիմպիկում» հանդես եկող Վրաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գիորգի Միկաուտաձեի ակումբային հանդիպումներին և տեսնել նրան եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։

Լիոնի տոմսերն այժմ հասանելի են ավիաընկերության www.wizzair.com կայքում: Այս փուլում Wizz Air-ը թռիչքներ է իրականացնում Քութայիսիի միջազգային օդանավակայանից Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 15 երկրների 23 ուղղություններով, իսկ ապրիլից վերսկսում է թռիչքները դեպի Մադրիդ և Համբուրգ։

Նմանատիպ