Հունիսի 28-ից սկսած՝ ենթակառուցվածքային աշխատանքների պատճառով Թբիլիսիի որոշ փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի

14:46, 26.06.2025

Հունիսի 28-ից սկսած՝ Թբիլիսիի որոշ փողոցներում ավտոմեքենաների երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի՝ կապված ենթակառուցվածքային աշխատանքների հետ։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տվյալներով՝ Նոյ Ժորդանիայի ծովափի և Կոստա Խեթագուրովի փողոցի խաչմերուկում սկսվում են տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները, ինչի հետևանքով այս տարվա հունիսի 28-ի գիշերը 00:00-ից մինչև հուլիսի վերջ ավտոմեքենաների երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի։

Մասնավորապես, աշխատանքների իրականացման ընթացքում երթևեկությունը փուլ առ փուլ կսահմանափակվի Նոյ Ժորդանիայի ծովափի և Կոստա Խեթագուրովի փողոցի խաչմերուկում գտնվող հրապարակում՝ ճանապարհի տարբեր կողմերում հերթով։

Բացի այդ, սկսվում է Քուռ գետի վրա Օրթաճալա ՀԷԿ-ի կամրջի լիակատար վերականգնումը։ Նախատեսված ենթակառուցվածքային աշխատանքների պատճառով այս տարվա հունիսի 28-ից 00:00-ից չորս ամսվա ընթացքում երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի։ Աշխատանքների ընթացքում մեքենաները կշարժվեն միայն կամրջի երկու երթևեկելի գոտով՝ երկկողմանի։

Նմանատիպ