Հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ մեծամասնության գրեթե բոլոր առաջնորդները խորհրդարանում էին, այդ թվում հանդիպումներ են ունեցել Գախարիայի հետ. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանական մեծամասնության անդամ, Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ խորհրդարանական մեծամասնության զգալի մասը ամբողջ օրվա ընթացքում, մինչ ուշ գիշեր խորհրդարանում էր:
Նշվածով Թալակվաձեն պատասխանել է հարցին, Գախարիայի հայտարարության կապակցությամբ, թե հունիսի 20-ին «Վրացական երազանքի» առաջնորդները չեին որոնվում խորհրդարանում:
Նրա խոսքով, երբ Գախարիային ինչ-որ բան պետք էր, մեծամասնության առաջնորդները մի քանի հանդիպում էին ունեցել նրա հետ խորհրդարանում:
«Ես չեմ տեսել, որ նա մտնի մեր առանձնասենյակներ: Ամբողջ հանրությունը գիտի, որ խորհրդարանը, խորհրդարանական մեծամասնության մեծ մասը, ամբողջ օրը մինչև ուշ գիշեր խորհրդարանում էր, մինչ հանրահավաքի ավարտը: Անձամբ ես հիշում եմ, որ գործնականում մեծամասնության բոլոր առաջնորդները խորհրդարանում էին, այդ թվում Գիորգի Գախարիայի հետ ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, երբ ինչ-որ բանի կարիք էր ունենում: Ես իմ աշխատավայրում եմ եղել այն պահից, երբ հանրահավաքը վերածվեց ագրեսիվ ձևերի և ոստիկանության դեմ, ինչպես նաև խորհրդարանի դեմ սկսվեց բռնի հարձակումը: Մենք լուսաբացին դեռ խորհրդարանում էինք: Հետևաբար, նրա արած այս հայտարարությունը սխալ է և չի համապատասխանում ճշմարտությանը», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: