Հունիսի 2-4-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ուկրաինայի վարչապետը
Հունիսի 2-4-ը պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ուկրաինայի վարչապետ, Դենիս Շմիգալը:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, հունիսի 3-ին Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն: Ուկրաինացի գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին:
Նախատեսվում է վարչապետների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Իրակլի Ղարիբաշվիլին և Դենիս Շմիգալը հայտարարություններ են անելու լրատվամիջոցների համար:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Ուկրաինայի վարչապետը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի, ինչպես նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Դենիս Շմիգալը, պատվիրակության անդամների հետ միասին, հարգելու է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի Հերոսների հրապարակում գտնվող հուշահամալիրը: