Հունգարիայում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հունգարիայում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիմավորման պաշտոնական արարողությունը

Սկսվել է Վրաստանի կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հունգարիա՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։

Հունգարիայի վարչապետի պալատում տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը։ Վրացի գործընկերոջը ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հնչել են երկու երկրների օրհներգերը։ Վրաստանի և Հունգարիայի վարչապետները միմյանց են ներկայացրել իրենց կաբինետների անդամներին։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Իրակլի Կոբախիձեի և Վիկտոր Օրբանի անձնական հանդիպումը։ Երկու երկրների կաբինետների անդամների միջև կկայանան երկկողմ բանակցություններ, որից հետո կկայանա վրաց-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Հանձնաժողովի նիստից հետո նախատեսված է Վրաստանի և Հունգարիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիս։