Հունգարիայում Իրակլի Կոբախիձեն կմասնակցի «Պահպանողական քաղաքական գործողություն» համաժողովին
Հունգարիայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի «Պահպանողական քաղաքական գործողություն» համաժողովին, որը կբացվի ապրիլի 25-ին։
Կառավարության ղեկավարը պատվիրակության հետ միասին մեկնել է Բուդապեշտ։ Համաժողովի բացման նիստում նախատեսվում է Վրաստանի վարչապետի ելույթը։ Այցի շրջանակներում հանդիպում կանցկացվի նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։