Հունգարիայի խորհրդարանն աջակցել է Փրայդի միջոցառումներն արգելող օրինագծին
Հունգարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Փրայդի միջոցառումներն արգելող օրինագծին: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ իշխող կուսակցության այս նախաձեռնությանը աջակցել է 136 պատգամավոր, դեմ՝ 27-ը։
Օրենքի նախագիծը նաև թույլ է տալիս իշխանություններին օգտագործել դեմքի ճանաչման էլեկտրոնային ծրագրեր՝ արգելված միջոցառումների մասնակիցներին նույնականացնելու համար: Օրենսդրական փոփոխությունը, որին աջակցել է նաեւ Ֆիդեսի կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հաստատվել է արագացված ընթացակարգով։ Նախօրեին այն ներկայացվել էր խորհրդարան։
Օրենքն արգելում է Փրայդը` պատճառաբանելով, որ այն կարող է վնասակար համարվել երեխաների համար: Ներկայացված նախաձեռնությունը փոփոխություններ է նախատեսում «Հավաքների ազատության մասին» օրենքում։ Փոփոխության համաձայն՝ արգելվում է ցանկացած հավաք, որը խախտում է Երեխաների պաշտպանության մասին օրենքով սահմանված սահմանափակումները։ Արգելված միջոցառմանը մասնակցելը տուգանում է մոտավորապես 550 ԱՄՆ դոլարի չափով:
Հունգարիայի խորհրդարանում քվեարկության ժամանակ ընդդիմադիրները գունավոր ծուխ են բաց թողել։
Բուդապեշտ Փրայդի կազմակերպիչները քննադատում են նոր օրենքը՝ ասելով, որ այն նպատակ ունի «քավության նոխազ» հասցնել ԼԳԲՏ համայնքին և լռեցնել քննադատական ձայները:
«Սա երեխաների պաշտպանություն չէ, սա ֆաշիզմ է: Կառավարությունը փորձում է ճնշել խաղաղ ցույցերը՝ հետապնդելով փոքրամասնությանը, քննադատական ձայներով: Ուստի, որպես շարժում, մենք պայքարելու ենք բոլոր հունգարացիների ցույցերի ազատության համար», – ասվում է Բուդապեշտ Փրայդի ամենամյա միջոցառման կազմակերպիչների հայտարարության մեջ: