Հունգարիայի խորհրդարանը փոփոխություններ է կատարել սահմանադրության մեջ՝ սահմանափակումներ սահմանելով ԼԳԲՏՔ+ համայնքի ազատ հավաքների, այդ թվում՝ հպարտության երթերի վրա

22:14, 14.04.2025

Հունգարիայի խորհրդարանը փոփոխություններ է կատարել հիմնական օրենքում, որը սահմանափակումներ է սահմանում ԼԳԲՏՔ+ համայնքի ազատ հավաքների, այդ թվում՝ ամենամյա հպարտության շքերթի վրա։

Բացի այդ, փոփոխությունների համաձայն, համասեռամոլությունը կամ սեռի փոփոխությունը քարոզող հավաքույթները կհամարվեն անօրինական։ Կազմակերպիչները և մասնակիցները կարող են տուգանվել մինչև 200,000 ֆորինտով։

Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 21-ը։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելուց հետո հիմնական օրենքում կհայտնվի 15-րդ փոփոխությունը, որի համաձայն՝ անձի սեռը կարող է լինել միայն այն, որը որոշվել է ծննդյան ժամանակ։ Փոփոխությունը նաև սահմանում է, որ հավաքների սահմանափակումները արդարացված են «երեխաների իրավունքները պաշտպանելու համար»։

Հատկանշական է, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները դեմ էին սահմանադրության փոփոխություններին։

Նմանատիպ