Հունաստանում, Կալիթեա քաղաքում երիտասարդ կնոջը գտել են մահացած:
Ինչպես գրում է տեղական մամուլը, 29 ամյա կկնոջը հավանաբար խեղդել են: Մահացածին բնակարանում հայտնաբերել է մորաքույրը: Հարազատները նրան փնտրում էին մի քանի օրվա ընթացքում:
Մամուլի լրատվությամբ, մահացածը երկու փոքրահասակ երեխայի մայր է:
Հարևանները ասում են, որ բնակարանից հաճախ լսվում էր կռվի ձայներ:
Գործի շրջանակներում հարցաքննվել է սպանված կնոջ նախկին ամուսինը: