Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների մեծամասնությունը հավանաբար երեխաներ են. BBC
Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների մեծամասնությունը հավանաբար երեխաներ են,- այս մասին լրատվությունը տարածել է BBC -ն:
Զոհվածների թիվը այս պահին գերազանցել է 50-ը, տուժել է մոտ 170 մարդ:
Հրդեհի պատճառով, փրկարարական ծառայություն է մտել հազարավոր կանչ: Շարունակվում է անհետ կորածների որոնումը: Նրանց ստույգ քանակը դեռևս անհայտ է: Բացի այդ, տարածված լրատվությամբ ահետ կորած է համարվում 10 զբոսաշրջիկ:
Հրդեհի մարման գործողությանը ներգրավված են զինվորականները և կամավորներից ստեղծված խմբերը: Մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա և ուղղաթիռներ:
Հունաստանի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակի ռեժիմ և օգնության խնդրանքով դիմել միջազգային համադաշնությանը:
Հունաստանին օգնելու պատրաստակամություն արդեն հայտնել է՝ Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան: Հրջեջ բրիգադներ Հունաստան են ուղարկել նաև Իսպանիայից և Կիպրոսից:
Հրդեհը Աթենքում առաջացել է երեկ: Քամու պատճառով կրակը արագ տարածվել է: Այրվել են շենքեր և ավտոմեքենաներ: Այսօր փրկարարները գյուղերից մեկում, որը շրջափակված էր հրդեհով, հայտնաբերել են 26 մարդու դիակ: Ականատեսների խոսքերով նրանց հայտնաբերել են ծովափի մոտակայքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan