Հունաստանում, հրդեհի գոտում Վրաստանի երկու քաղաքացիները, որոնց հետ չէր հաջողվում կապ հաստատել գտնվում են անվտանգ վայրում
Հունաստանում, հրդեհի գոտում Վրաստանի երկու քաղաքացիները, որոնց հետ չէր հաջողվում կապ հաստատել գտնվում են անվտանգ վայրում

Հունաստանում Վրաստանի դեսպանության լրատվությամբ, հայտնաբերվել է ևս մեկ Վրաստանի քաղաքացին, ում հետ չէր հաջողվում կապ հաստատել: Դեսպանատան լրատվությամբ նա տեղափոխվել է անվտանգ վայր:

Քիչ առաջ, Հունաստանում Վրաստանի դեսպանը հայտարարել էր, որ գտնվել է Վրաստանի քաղաքացիներից մեկը, որին որոնում էր ընտանիքը: Ընդհանուր առմամբ կապ չէր հաստատվում Վրաստանի երկու քաղաքացու հետ:

Հունաստանում պայքարում են անտառային հրդեհի դեմ: Վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 60-ը, հարյուրավոր մարդիկ տուժել են:

Աթենքում Վրաստանի դեսպանատունը անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Վրաստանի քաղաքացիները դեսպանատան հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +306995779793: