Հունաստանում գործադուլի պատճառով տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է
Հունաստանում հայտարարված մեկօրյա գործադուլի պատճառով տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է։ Երկրի խոշորագույն արհմիությունը պահանջում է աշխատավարձերի բարձրացում՝ բնակության ծախսերի աճի պայմաններում։
Մեկօրյա գործադուլի հետևանքով դադարեցվել է լաստանավային և երկաթուղային երթևեկությունը, չեղարկվել են ավիաչվերթները։ Աթենքում դադարեցրել են աշխատանքը մետրոն և ավտոբուսները։
Ապրիլի 1-ից Հունաստանի իշխանությունները նվազագույն աշխատավարձը բարձրացրել են մինչև 880 եվրո, իսկ 2027 թվականի համար նախատեսում են բարձրացնել մինչև 950 եվրո։ Սակայն արհմիությունները նշում են, որ ընտանիքների մի մասն այդուհանդերձ դժվարանում է ապահովել ապրուստի հիմնական ծախսերը՝ սննդի, էներգիայի և բնակարանային վարձավճարների աճի պայմաններում։
«Գները այնքան բարձրացել են, որ 2019 թվականի համեմատ մենք գնում ենք 10%-ով պակաս ապրանքներ։ Մենք գործադուլ ենք անում ակնհայտի համար։ Բարձր աշխատավարձեր և կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր՝ հիմա՛», – ասված է մասնավոր հատվածում երկու միլիոնից ավելի աշխատողի ներկայացնող GSEE արհմիության հայտարարությունում։