Հունաստանում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ

Հունաստանում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական կուսակցություն։ Սակայն իրական պայքարը իշխող Սիրիզա և ընդիմադիր Նոր ժողովրդավարների միջև է։ Հարցումների համաձայն հաղթանակի մեծ շանս ունի հենց ընդիմադիր կուսակցությունը և նրա լիդեր Կիրիակոս Միցոտակիսը։

Ընտրատեղամասերը բացվել  են տեղական ժամանակով ժամը 07։00 ֊ին և փակվելու են ժամը 19։00֊ին։