Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

Հունաստանում, Աթենքի մոտ, մաշտաբային անտառային հրդեհի դեմ են պայքարում, զոհվել է առնվազն երեք մարդ։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե»-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է մոտ 260-ից ավելի հրշեջ։ Ուժեղ քամին խանգարում է հրդեհի մարելու փորձերին։ Տեղահանվել են հազարավոր մարդիկ։

Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում երևում են տասնյակ այրված տներ։ Հունաստանի տարածքում հրդեհ արձանագրվել է նաև մի քանի այլ վայրերում, այդ թվում՝ զբոսաշրջային Կեֆալոնիա կղզում։

Միաժամանակ, Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով Դարդանել նեղուցը ժամանակավորապես փակվել է։

Թուրքիայում այս տարվա ամառային սեզոնին արձանագրվել է հարյուրավոր անտառային հրդեհ, ինչը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել է լքել իրենց տները։ Հուլիսին հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 10 անտառապահ և ռազմական փրկարար։