Հունաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ ավիավթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուներ
Հունաստանում անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ ավիավթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուներ

Հունաստանում անտառային հրդեհները մարելիս ավիավթարի հետեւանքով երկու օդաչու է զոհվել, այս մասին գրում է «Reuters»-ը։

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հրդեհի մարման ժամանակ Կարիստոս քաղաքի մոտ կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, ինքնաթիռն ընկնելուց անմիջապես հետո բռնկվել է, և չնայած հրշեջների ջանքերին՝ 34-ամյա կապիտան Խրիստոս Մուլասին և 27-ամյա երկրորդ լեյտենանտ Պերիկլես Ստեֆանիդեսին չի հաջողվել փրկել։

Օդաչուների մահվան կապակցությամբ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը եռօրյա սուգ է հայտարարել երկրի զինված ուժերում, որը կտեւի հուլիսի 25-ից 27-ը։

Հունաստանն արդեն յոթերորդ օրն է պայքարում է անտառային հրդեհների դեմ, Հռոդոս կղզում 20 հազար մարդ է տարհանվել: Անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ Կորֆու կղզում եւ Աթենքի մոտ գտնվող Եվբեա կղզում։