Հունաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ չնայած հարաբերությունների բարելավմանը, Թուրքիան դեռևս էքսիզցենցիոնալ սպառնալիք է ներկայացնում
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ չնայած հարաբերությունների բարելավմանը, Թուրքիան դեռևս էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում։ Այս մասին նա խոսել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
«Երբ կա հարևան երկիր, որը մարտահրավեր է նետում ինքնիշխան կարգավիճակին, ոչ միայն ինքնիշխան իրավունքներին, այլ նաև փոքրամասնություններին սահմանող միջազգային պայմանագրերին, դա էկզիստենցիալ սպառնալիք է։ Վտանգի տակ են նաև մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մենք ողջունում ենք տոնուսի մեղմացումն ու կլիմայի բարելավումը հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Հունաստանի պաշտպանության գործակալության ղեկավարը նշել է նաև, որ աշխարհաքաղաքական իրավիճակն է գլխավոր պատճառը, որ Հունաստանի զինված ուժերը բարեփոխելու անհրաժեշտություն կա։ Նախարարի խոսքով՝ դա ներառում է խոշոր գնումներ և նորարարությունների ներդրում։