Հունաստանի պաշտպանության նախարարը հրդեհի ծանր հետևանքների պատճառ է անվանել անօրեն շինարարությունները
Հունաստանի պաշտպանության նախարարի խոսքով, հրդեհի ծանր հետևանքը անօրեն շինարարությունների պատճառով է: Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն: Ինչպես ասում է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, քաղաքացիների կողմից անտառի մոտակայքում տեղակայված տների պատճառով, հրդեհի ժամանակ փակված է եղել բնակավայրից ելքը:
«Բազմաթիվ տներ անօրեն կերպով էին կառուցվել ափին, սա հանցանք է, որը հանգեցրել է աղետի նման ահավոր արդյունքի»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
Մինչ այդ, աղետի գոտի այցելած պաշտպանության նախարարին էին բախվել տեղի բնակիչներ: Քաղաքացիների խոսքով, կառավարությունը նրանց թողել է բախտի քմահաճույքին:
Վերջին տվյալներով, հրդեհի հետևանքով զոհվել է 85 մարդ, տուժել՝ 187-ը, որոնցից 23-ը երեխա է: Անհետ կորածների քանակը մինչ այժմ հայտնի չէ: