Հունաստանի մայրաքաղաքը պատվել է Սահարա անապատից եկած փոշու նարնջագույն մշուշով
Հունաստանի մայրաքաղաքը պատվել է Սահարա անապատից եկած փոշու նարնջագույն մշուշով

Հունաստանի մայրաքաղաքը պատվել է Սահարա անապատից եկած փոշու նարնջագույն մշուշով։ Այս մասին տեղեկություն է տարածում BBC -ն։

Նմանատիպ դեպք տեղի է ունեցել մարտի վերջին և ապրիլի սկզբին: Այն գրանցվել է նաև Շվեյցարիայում և Ֆրանսիայի հարավում:

Փոշու պատճառով օդի որակը վատանում է. Այսօր առավոտից անհնար էր տեսնել Ակրոպոլիսը։ Փոշեկույտը տարածվել է երկրի հյուսիս և հասել Սալոնիկ։ Իշխանությունները կոչ են արել շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին խուսափել տներից դուրս գալուց և դիմակներ կրել, քանի դեռ չի մաքրվել։