Հունաստանի անտառային հրդեհը հասել է այն մասշտաբի, որ երևում է նաև տիեզերքից
Հունաստանի անտառային հրդեհը հասել է այն մասշտաբի, որ երևում է նաև տիեզերքից: Այն պատկերող լուսանկար է արել Sentinel 2 արբանյակը:
Հրդեհի հիմնական օջախը Կինետա հանգստավայրային քաղաքում է, բարդ իրավիճակ է նաև Ռաֆինա, Պիկերմ, Մատի քաղաքներում, որտեղ հայտարարված է արտակարգ դրություն:
Վերջին տվյալներով, Հունաստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի:
Տուժել է 187 մարդ, նրանցից 23-ը՝ երեխա:
Անհետ կորածների թիվը մինչ այժմ հայտնի չէ: