Հունական Սանտորինի կղզում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել,

14:32, 06.02.2025

Հունաստանի Սանտորինի կղզում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ դա ամենաուժեղ ցնցումն էր մեկ շաբաթ առաջ սկսված երկրաշարժերի շարքից ի վեր։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:10-ին։

Նախկինում կղզում ցերեկային ժամերին տեղի է ունեցել ավելի քան 20 երկրաշարժ՝ միջինը 4 բալ ուժգնությամբ։ Ըստ տեղեկությունների՝ 4-ից 4,8 մագնիտուդ ուժգնությամբ ութ երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից ընդամենը 20 րոպե անց:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոսել է չափազանց բարդ երկրաբանական երեւույթի մասին եւ նշել, որ այսօր ավելի լավատեսական տրամադրություններ կան, քան երեկ։

Անցած շաբաթվա ընթացքում Սանտորինիում ավելի քան 300 երկրաշարժ է տեղի ունեցել: Վտանգի պատճառով կղզին լքել է ավելի քան ինը հազար մարդ։

Նմանատիպ