Հունական կործանիչները խոցել են Հունաստանի օդային տարածքը խախտած թուրքական անօդաչու թռչող սարքը

18:29, 28.08.2026

Թուրքական անօդաչու թռչող սարքը խախտել է Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի հյուսիս-արևելքում։

Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքը խախտել է երկրի ազգային օդային տարածքը Սամոթրակի և Լեմնոսի միջև ընկած ծովային տարածքում, որից հետո հունական կործանիչները անօդաչու թռչող սարքը խոցել են F-16-ով։

Նրանց հաղորդմամբ՝ թուրքական անօդաչու թռչող սարքը մոտեցել է Հունաստանի Ալեքսանդրուպոլիս օդանավակայանի թռիչքուղուն հենց այն պահին, երբ Էգեյան ինքնաթիռը փորձում էր թռիչք կատարել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռին հրահանգվել էր փոխել թռիչքի երթուղին և պահպանել ցածր բարձրություն մինչև տարածքից դուրս գալը։

Նմանատիպ