Հուլիսի 5-ին Թբիլիսիում վիրավորված լեհ զբոսաշրջիկը դուրս է գրվել կլինիկայից և վերականգնողական կուրս կանցնի Վրաստանում
Հուլիսի 5-ին Թբիլիսիում վիրավորված լեհ զբոսաշրջիկը դուրս է գրվել կլինիկայից և վերականգնողական կուրս կանցնի Վրաստանում

Հուլիսի 5-ին Խեթագուրովի փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորված լեհ ճանապարհորդ Յացեկ Կոլանկիևիչը դուրս է գրվել Ալեքսանդր Ալադաշվիլիի կլինիկայից:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության կողմից կազմակերպմամբ լեհ զբոսաշրջիկը վերականգնողական կուրս կանցնի Վրաստանում: Զբոսաշրջության վարչությունից ասում են, որ «Բիոգրաֆ» նորաբաց հյուրանոցը ամբողջովին անվճար կհյուրընկալի լեհ զբոսաշրջիկներին:

«Ես առաջին անգամ եկա Վրաստան, «Youtube»-ում ունեմ ալիք և ցանկանում էի շատ բաներ նկարահանել` Լեհաստանում Վրաստանը ցույց տալու համար: Հետո դա եղավ: Կարծում եմ, որ այս մեկ մարդ ամբողջ Վրաստանը չի ներկայացնում, այդպիսի մարդու կգտնեք աշխարհի ցանկացած վայրում: Շատերն ինձ հետ կապվեցին, բժշկին հարցնում էին իմ վիճակի մասին և աջակցություն հայտնում ինձ, և ես կարծում եմ, որ հենց նրանք են Վրաստանի ժողովուրդը: Ես այսօր արդեն լավ եմ», – ասաց լեհ զբոսաշրջիկ Յացեկ Կոլանկիևիչը: