Հրշեջները փրկել են լեռնային գոտում վիրավորված տղամարդուն
Հրշեջները փրկել են լեռնային գոտում վիրավորված տղամարդուն

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները փրկել են վիրավոր տղամարդու կյանքը ալպյան գոտում: Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

Նրանց խոսքով՝ հրշեջները, համապատասխան տեխնիկայի և Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռի ներգրավմամբ, քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվում է համապատասխան բժշկական օգնություն։

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ յոթ մարդ գտնվում էր Կախեթիի լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2800 մետր բարձրության վրա։ Քարաթափման հետևանքով նրանցից մեկը ստացել է առողջական վնասվածքներ և անհրաժեշտ է եղել շտապ օգնություն։

Փրկարարական գործողությանը մասնակցել է սահմանային ոստիկանության ուղղաթիռ՝ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հատուկ իրավիճակներին արձագանքող հրշեջների խմբի հետ միասին», – ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության մեջ։