Հրշեջ-փրկարարները հարգանքի տուրք են մատուցել հունիսի 13-ին զոհվածների հիշատակին
Հունիսի 13-ին Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները եկել են զոհվածների հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
ՆԳՆ-ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները եղել են նաև հունիսի 13-ին Աղայանիում զոհված հրշեջ Զուրաբ Մուզաշվիլիի հայրենի գյուղում, որտեղ զոհված հերոսի ընտանիքի անդամների հետ միասին ծաղկեպսակ են դրել նրա անունը կրող հուշակոթողին։
«2015 թվականի հունիսի 13-ին Զուրաբ Մուզաշվիլին այլ հրշեջների հետ աշխատել է աղետի էպիկենտրոնում՝ Վերեի հովտում։ Ջրհեղեղի ժամանակ նա կարողացել է փրկել վեց մարդու կյանք, սակայն ինքը չի կարողացել անվտանգ տեղ հասնել»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։