Հրշեջ-փրկարարը ամուսնանալու, զավակ ունենալու կամ անչափահասի որդեգրելու դեպքում կստանա 1875 լարի
Հրշեջ-փրկարարը ամուսնանալու, զավակ ունենալու կամ անչափահասի որդեգրելու դեպքում կստանա միանվագ ֆինանսական օգնություն՝ 1875 լարիի տեսքով,- այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների սոցիալական պաշտպանության երաշխիքների և արտոնության ապահովման կանոնում, որը հաստատվել է երեկ:
Դրա հետ մեկտեղ, ընտանիքի անդամի մահանալու դեպքում, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության համակարգի ծառայողը միանվագ կստանա 1875 լարի:
«Ծառայողի և նրա ընտրանիքի անդամների (կնոջ և անչափահաս երեխաների) կյանքը և առողջությունն ապահովագրվում է Վրաստանի պետական բյուջեի միջոցներով»,- նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության սոցիալական պաշտպանության դրամաշնորհների և արտոնությունների ապահովման կանոնում:
Ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջությանը պակաս ծանր վնաս հասցնելու դպքում ծառայողը ստանում է 4 000 լարի քանակությամբ միանվագ օգնություն, իսկ ծանր վնասվածքի դեպքում՝ 7 000 լարի:
Նույն փաստաթղթի 6-րդ հոդվածի առաջին կետով, ծառայողական պարտականությունները կատարելիս հրշեջ-փրկարարի զոհվելու դեպքում, նրա ընտանիքը կստանա 100 000 լարի միանվագ օգնություն և հուղարկավորության ծախսերը՝ 500 լարի քանակությամբ: