Հռոմում, Միխեիլ Սաակաշվիլիի և էմիգրանտների հանդիպմանը արտոնագրված մամուլի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվում ներկա գտնվել հանդիպմանը (տեսանյութ)
Հռոմում, հյուրանոցներից մեկում Միխեիլ Սաակաշվիլիի և էմիգրանտների հանդիպմանը արտոնագրված լրագրողներին ներս չեն թողնում: Այս մասին առաջին ալիքին ասել է Հռոմում գտնվող առաջին ալիքի լրագրողը:
Նրա փոխանցմամբ, սկզբում, Միխեիլ Սաակաշվիլիի աջակից Գիորգի Սիգուան լրագրողներին ասել էր, որ նրանց հնարավորություն կտրվեր ներկա գտնվել հանդիպմանը և հարցեր առաջադրել Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն քիչ անց նա տեղեկացրել էր, որ հանդիպմանը չեն կարող ներկա գտնվել:
Դրա պատճառ Սիգուան անվանել է հյուրանոցի ղեկավարության որոշումը, որը սահմանել է շենք մտնելու սահմանափակումներ:
Ինչպես ասում է լրագրողը հանդիպմանը ներկա են գտնվելու օպերատորները:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:
«Միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպումը տեղի է ունենում Հռոմում, հանրապետության հրապարակում գտնվող «Պալացիո Նաիադո» հյուրանոցում:
Հանդիպումը սկսվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 16:00-ին: Մինչ այդ կայացել է հանդիպմանը ներկա գտնվելու ցանկացողների գրանցումը:
Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan