Հռոմի Պապ - Ես բոլորի հետ եմ՝ թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների, զենքերը պետք է դադարեցնեն, դրանք երբեք խաղաղություն չեն բերի, բավական է, եղբայրներ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի բնակչությանը և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի պատանդներին։ Ֆրանցիսկոսն այս մասին ասել է իր ամենշաբաթյա քարոզում։
Նրա խոսքով, անհրաժեշտ է անհապաղ օգնություն գտնել Գազայում տուժածներին և ավելի շատ մարդասիրական բեռներ հասցնել։ Ինչպես նշել է Հռոմի Պապը, նա ամեն օր մտածում է Իսրայելի ու պաղեստինյան տարածքների մասին։
«Իմ մտքերն ամեն օր գնում են Իսրայելի և Պաղեստինի շատ լուրջ իրավիճակի մասին: Ես բոլորի հետ եմ՝ թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների, զենքերը պետք է դադարեցնեն, դրանք երբեք խաղաղություն չեն բերի, բավական է, եղբայրներ:Ես շատ եմ աղոթում նրանց համար։ Հրացանները պետք է դադարեցնեն, դրանք երբեք խաղաղություն չեն բերի, և հակամարտությունը չպետք է ընդլայնվի։ Բավական է, բավական է, եղբայրներ, բավական է: Թող անհապաղ օգնություն ստանան Գազայում։ Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն, իսկ տառապող բնակչությանը պետք է ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերվի։ Պատանդները, որոնց թվում կան բազմաթիվ ծերեր ու երեխաներ, պետք է ազատ արձակվեն»,- ասել է պոնտիֆիկոսը։