Հռոմի պապ. Որտեղ սեր կա, տեղ չկա «անվտանգության» գոտիների համար, որոնք մեզ բաժանում են մեր հարևաններից, այն բարձր մտածողության համար, որը մենք տեսնում ենք քաղաքական ազգայնականության մեջ
Հռոմի պապ Լեո XIV-ը քննադատում է ազգայնական քաղաքական շարժումները։ Նա այս մասին խոսել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ։
Իր քարոզում հովվապետը խնդրել է Տիրոջը «բացել սահմանները, քանդել պատերը և ցրել ատելությունը»։
«Որտեղ սեր կա, տեղ չկա նախապաշարմունքների, «անվտանգության» գոտիների համար, որոնք մեզ բաժանում են մեր հարևաններից, այն բարձր մտածողության համար, որը, ցավոք, մենք տեսնում ենք նաև քաղաքական ազգայնականության մեջ», – ասել է Հռոմի պապը։
Հռոմի պապի խոսքերով՝ «Սուրբ Հոգին քանդում է արգելքները և քանդում անտարբերության ու ատելության պատերը, քանի որ նա մեզ սովորեցնում և հիշեցնում է Փրկչի խոսքերը»։
Լեո XIV-ը Հռոմի պապ ընտրվեց մայիսի 8-ին։ Նա դարձավ առաջին ամերիկացի պապը։
Հատկանշական է, որ Հռոմի պապ ընտրվելուց առաջ կարդինալ Պրևոստը չէր խուսափում քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։