Հռոմի Պապ - Ինձ թվում է, որ այս պատերազմում շահերը կապված են ոչ միայն Ուկրաինա-Ռուսաստան խնդրի հետ, այլ նաև զենքի առևտրի հետ, որոշ երկրներ խաղում են Ուկրաինայի հետ
Հռոմի Պապ - Ինձ թվում է, որ այս պատերազմում շահերը կապված են ոչ միայն Ուկրաինա-Ռուսաստան խնդրի հետ, այլ նաև զենքի առևտրի հետ, որոշ երկրներ խաղում են Ուկրաինայի հետ

Որոշ երկրներ Ուկրաինայի հետ խաղում են նախ զենք մատակարարելով, ապա հրաժարվելով կատարել իրենց պարտավորությունները, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի Մարսել քաղաքից վերադառնալիս։

Հարցին, թե հիասթափվա՞ծ է, որ խաղաղություն հաստատելու ջանքերը արդյունք չեն տվել, Հռոմի պապն ասել է, որ որոշակի հիասթափություն է զգում այդ հարցի կապակցությամբ։

«Ինձ թվում է, որ այս պատերազմում շահերը կապված են ոչ միայն ուկրաինա-ռուսական խնդրի հետ, այլ նաև զենքի վաճառքի, զենքի առևտրի հետ»,- ասել է Հռոմի պապը։

Ինչպես նշում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, աշխարհը չպետք է խաղա ուկրաինացի ժողովրդի «նահատակության» վրա, այլ պետք է օգնի նրան լուծել այս խնդիրը։

«Հիմա ես տեսնում եմ, որ որոշ երկրներ հետ են կանգնում և չեն ցանկանում զենք տալ Ուկրաինային։ Սկսվում է գործընթաց, որում անշուշտ նահատակներն են լինելու ուկրաինացի ժողովուրդը, և դա տգեղ բան է»,- ասել է Հռոմի պապը։